
“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Խաչատրյան փողոցի 60 մետրանոց հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ներկայումս ընկերությունն իրականացնում է ճանապարհի մաքրման և հողի հարթեցման աշխատանքներ:
Խաչատրյան փողոցը ասֆալտապատելու համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից հատկացվել է 60 551 լարի գումար:
Հիշեցնենք, որ Խաչատրյան փողոցը ասֆալտապատվել էր դեռևս 2013թ., սակայն փողոցի 60 մետրանոց հատվածը չէր ներառվել ասֆալտապատման նախագծում:
Գարուշ Արզումանյան