
Հունիսի 6-ին Նինոծմինդա քաղաքի ռեսուրս կենտրոնում կայացավ ՛՛Նիկո Կեցխովելիի անվան դպրոցական մրցանակաբաշխություն՛՛ մրցույթի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների ուսուցիչները: CENN կազմակերպությունը այս մրցույթը իրականացնում է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների և Կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ:
Մրցույթի էությունը նրանում է, որ դպրոցը իրականացնելով էկոլգիական ակցիաներ հավաքելու է միավորներ:
Անահիտ Զալալյան