
Ավարտվեց Արտաշես Մարկոսյանի անվան մինի ֆուտբոլի պատանիների թվով 4-րդ հուշամրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ Մեծ Խանչալիի թիմը 1:0 հաշվով՝ եզրափակչում հաղթանակ տանելով Նինոծմինդա քաղաքի թիմի նկատմամբ: Այսպիսով, Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նինոծմինդա քաղաքի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Օրոջալար գյուղի թիմը:
Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի 9 թիմեր: Մրցաշարի բոլոր հանդիպումները անցկացվեցին
Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում:
Արտաշես Մարկոսյանը ծնունդով Ժդանովական գյուղից էր, ով ԽՍՀՄ տարիներին հանդես է եկել որպես դարպասապահ՝ խաղալով Երևան քաղաքի «Արարատ» ֆուտբոլային ակումբում, իսկ այնուհետև մարզել Նինոծմինդա քաղաքի ֆուտբոլի թիմին:
Արտաշես Մարկոսյանի անվան մինի ֆուտբոլի 4-րդ մրցաշարը կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության և հուշարձանների պահպանության ծառայությունը Արտաշես Մարկոսյանի որդու՝ Խաչատուր Մարկոսյանի ֆինանսական աջակցությամբ:
Պատվավոր հորիզոնականններ զբաղեցրած թիմերը ստացան մեդալներ, իսկ հաղթող թիմին հանձնվեց մրցաշարի փոխանցվող գավաթը:
Մրցաշարի մանրամասների մասին զրուցեցինք Խաչատուր Մարկոսյանի հետ.
Բորիս Ղարսլյան