
2018 թվականին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններին ընդառաջ ԶԼՄ-ների մշտադիտարկումը կսկսվի հունիսի 18-ից: Մշտադիտարկման իրավունք են ստացել 8 հեռուստաընկերություն, 11 ռադիո, 7 թերթ և 11 առցանց լրատվամիջոցներ:
Ծրագիրն իրականացվում է եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Մոնիտորինգը կանցկացնեն այս ոլորտում բազմամյա փորձ ունեցող վրացական ընկերությունները։
Քանի որ դեռևս հայտնի չէ ընտրությունների անցկացման ամսաթիվը՝ մոնիտորինգի ավարտի ժամկետը նույնպես անհայտ է:
Ծրագրի համար կծախսվի 276 000 դոլար: Արդյունքները կհրապարակվեն ընտրություններից 5 օր առաջ: