Հունիսի 10-ին Նինոծմինդա քաղաքի PITA երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր մարաթոնյան վազք, որին մասնակցում էին 15 հոգի:
Վազքի մրցույթը կազմակերպել էր երիտասարդական կենտրոնի ակտիվիստ Գրիգոր Եղոյանը: Վազքի մարաթոնը, որի երկարությունը կազմում էր 4000 մետր, մեկնարկեց հենց երիտասարդական կենտրոնի գրասենյակի տարածքից՝ անցնելով Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհը: Մրցույթում առաջին տեղը գրավեց Վելիխան Ավագյանը Մեծ Խանչալի գյուղից:
Մրցույթում աչքի ընկած մասնակիցները ստացան հուշանվերներ և մեդալներ:
Մանրամասների մասին զրուցեցինք մրցույթի կազմակերպիչ Գրիգոր Եղոյանի հետ.
Նյութի հեղինակ՝ Գարուշ Արզումանյան