Խանչալի լիճը և լճի հարակից տարածքը, որոնք ներառված են ՛՛Ջավախեթի՛՛ ազգային պարկում, գտնվում են աղբի «գերության» մեջ: Բանն այն է, Մեծ Խանչալի գյուղի բնակիչները աղբը և գոմաղբը լցնում են գյուղի կենտրոնով հոսող ջրահեռացման խողովակի մեջ, որն էլ հոսելով գալիս լցվում է լճի մեջ:
Մեր նկարահանող խումբը, գտնվելով լճի մոտ, ստեծված տհաճ իրավիճակի ականատեսը եղավ: Բնակիչների հետ զրուցելիս նրանք իրենց այդ քայլը բացատրեցին, որ գյուղում աղբարկղեր չկան տեղադրված, այդ պատճառով էլ աղբը լցնում են նշված տեղում: Բնակիչները նաև նշեցին, որ ստեղծված իրավիճակը ոչ պակաս տհաճ է նաև իրենց համար:
Ջավախեթի ազգային պարկի մեջ մտնող տեղանքներից ամենաանմխիթար վիճակում հենց Խանչալի լիճն է, այն դեպքում, երբ այն հանդիսանում է բուսական և կենդանական աշխարհի պահպանման մեծ աղբյուր տարածաշրջանում: Այդ տեսանկյունից նման անբարեխիղճ վերաբերմունքը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Ջավախեթիի պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի տնօրեն Թամազ Կարապետյանն էլ նշեց, որ անցյալ տարի լճի հարակից տարածքի մի հատվածը ազգային պարկի աշխատակիցները մաքրել են կուտակված կենցաղային աղբից, սակայն բնակիչները շարունակում են կրկին աղբը լցնել ոչ նախատեսված վայրում՝ աղբոտելով լիճը:
Բորիս Ղարսլյան