Կարտոֆիլի իրացումը Ախալքալաքիում

Կարտոֆիլի իրացումը Ախալքալաքիում

Կարտոֆիլի իրացումը Ախալքալաքիում վերածվել է գյուղատնտեսության զարգացման հիմնական արգելքի:Այդ արգելքը հաղթահարելու համար փորձագետները հանդես են գալիս տարբեր առաջարկություններով`ինքնարժեքի նվազեցում,գյուղատնտեսական սպասարկումների գների կարգավորում,վերամշակման արտադրություն,նաև այլընտրանքային գյուղմթերքների աճեցում:
Անցյալ տարի Ախալքալաքիի մունիցիպալիտետում կարտոֆիլ ցանվեց 11,328 հեկտարի վրա և աճեցվեց 163,260 տոննա կարտոֆիլ:Փորձագետների գնահատմամբ ,կարտոֆիլի իրացման ցուցանիշը տատանվում է40-60 տոկոսի շրջանակներում:Կարտոֆիլի ինքնարժեքի նվազեցումը նշանակում է նոր տեխնոլոգիայի,նոր սերմանյութի և արդի թունաքիմիկատների ու տեխնիկայի ներդրում:Բացի այդ ֆերմերների խոսքերով.տեխնիկայի սպասարկումը շատ թանկ է:



Opinion, pooling and voting