
Հունիսի 12-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում կայացավ «Հրաժեշտ տարրական դպրոցին» միջոցառում:
Չորրորդ դասարանցիները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին երգով, պարով և ասմունքով:
“Երեխաների հետ կարծես կրկին վերադառնում ես մանկություն: Ես սիրում եմ նրանց ինչպես իմ հարազատ երեխաներին՛՛,-մեզ հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ, տարրական դասարանների ուսուցչուհի Նարինե Կոնդյան-Գրիգորյանը: