Վրաստանում բնակչության 5 տոկոսը ծայրահեղ աղքատության շեմից ցածր է գտնվում։ Նույն պայմաններում է ապրում երեխաների 6.8 և կենսաթոշակառուների 3.7 տոկոսը:
Ծայրահեղ աղքատության շեմը համարվում է օրական 1.25 դոլար եկամուտը: Նշված սոցիալական պայմաններում գտնվող մարդը ամսական 82.8 լարիի (մոտ 37 դոլար) կարողություն ունի:
2015 թվականից 2017 թվականը ընկած ժամանակաշրջանում ծայրահեղ ստորին գծից ցածր գտնվող բնակչության, այդ թվում երեխաների և կենսաթոշակառուների թիվը ավելացել է համապատասխանաբար 2.9, 4.3 և 2.0 տոկոսով:
Այս մասին ասված է բնակչության բարեկեցության հետազոտությունում, որն իրականացրել է ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը:
www.aliq.ge