Միջէթնիկական հարաբերությունների քաղաքացիական կրթության կենտրոնը ԵԱՀԿ ֆինանսական աջակցությամբ և Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ոչ վրացալեզու մանկապարտեզներում անցկացնում է պիլոտային նախագիծ «Տարածաշրջանային ոչ վրացալեզու մանկապարտեզներում պետական լեզվի ուսուցումը» խորագրով: Նախագծում ներառվել են Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի 8 մանկապարտեզներ, այդ թվում Նինոծմինդա քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզը:
Նախագծով ընտրվել են այն մանկապարտեզները, որոնք ունեն վրացերեն լեզվի դասավանդման փորձ և համապատասխան մասնագետներ:
Տեղեկանալու համար, թե ինչ մակարդակի վրա է գտնվում վրացերենի դասավանդումը և ինչ մեթոդով են անցկացվում դասերը, Միջէթնիկական հարաբերությունների քաղաքացիական կրթության կենտրոնը մոնիթորիննգ անցկացրեց «Ծիծեռնակ» մանկապարտեզում:
Նշված ծրագրով երկու տարվա ընթացքում կմշակվեն վրացերենի դասավանդման նոր մեթոդներ, կվերապատրաստվեն մանկավարժները և կկազմակերպվեն դասընթացներ մունիցիպալիտետի մանկապարտեզների մենեջերների համար: Նախատեսվում է, որ ուսուցումը լինելու է խաղերի տեսքով: Յուրաքանչյուր թեմա պետք է կազմված լինի 5 ակտիվ բաղադրիչներից՝ շարժման մոտորիկա, առողջապահություն և ֆիզիկական զարգացում, տրամաբանություն և մաթեմատիկա, խոսքի զարգացում և սոցիալիականացում:
«Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանի խոսքով՝ նմանատիպ մեթոդով ուսուցումը հնարավոր չէ անցկացնել բոլոր խմբերում, քանի որ դրա համար անհրաժեշտ են մեծ սենյակներ, որոնք պետք է բաժանել 5 մասի: Գինոսյանի խոսքով, սկզբնական շրջանում յուրաքանչյուր մանկապարտեզում կստեղծվեն նմանատիպ մեկական խումբ, իսկ այնուհետև մյուս խմբերում ևս կկիրառվեն ուսուցման նոր մեթոդները:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև մանկավարժների համար մշակել տարբեր նյութեր և գրքեր, որոնք կնպաստեն երկլեզու ուսուցմանը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսուցումը երկլեզու է, իսկ որոշներում՝ եռալեզու:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդա քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանը.
Գարուշ Արզումանյան