Այսօր` հունիսի 14-ին, խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի վարչապետի թեկնածությունը: Խորհրդարարանական մեծամասնության հանդիպումը պլանավոված է այսօր ժամը 17:00-ին, «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Մինչ այժմ, մեծամասնությունում պաշտոնական մեկնաբանություն չեն արել վարչապետի թեկնածության վերաբերյալ։ Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Ոլսկին կոչ է անում իր գործընկերներին մինչև մեծամասնության հանդիպումը խուսափեն նշել նոր վարչապետի թեկնածուի անունը։
“Իհարկե կարծիքներ կան, բայց դեռ պետք է խմբում քննարկել, ապա լրատվամիջոցները պետք է տեղեկացնեն ժողովրդին այն որոշման մասին, որը մենք միասնական կնդունենք։ Ոչ ես, ոչ էլ իմ համագործակիցներին եմ խորհուրդ տալիս խոսել կոնկրետ ազգանունների մասին” հայտարարել է Գիա Ոլսկին։
Ըստ Առաջին ալիքի ունեցած տեղեկությունների, վարչապետի պաշտոնի թեկնածուներից մեկը համարվում է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն։
Այն բանից հետո, երբ ՛՛Վրացական երազանք՛՛ կուսակցությունը կընտրի վարչապետի թեկնածուին, կներկայացնի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, ով իր հերթին կառավարության նոր ղեկավարին կուղարկի օրենսդիր մարմնին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին երեկ հրաժարվեց պաշտոնից։ Վարչապետի հրաժարականի պատճառով բոլոր նախարարները զրկվեցին նախարարական լիազորություններից: