Իվանիշվիլին ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի գերեզմանին

Իվանիշվիլին ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի գերեզմանին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն, այսօր` փետրվարի 14-ին, Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:

Ինչպես հաղորդում է Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարական պատվիրակության Թուրքիա կատարած մեկօրյա այցի ընթացքում: Վրացական պատվիրակության կազմում եղել են Բիձինա Իվանիշվիլին, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Կախա Քալաձեն եւ այլք:

Նախքան Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպելը, Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն էներգետիկայի եւ տրանսպոտրի ոլորտներին վերաբերող հարցեր: NEWS.am



Opinion, pooling and voting