Մեկնարկել են Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Կամո փողոցներում անձրևաջրերի հեռացման ջրանցքների կառուցման աշխատանքները:
Անձրևաջրերի հեռացման ջրանցքների կառուցման համար տեղական բյուջեից հատկացված է 8000 լարի գումար: Նախապես հայտարարված մրցույթ-տենդերը շահել է “Դիգաշեն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 6000 լարիի դիմաց:
Փողոցները միմյանց միացնող ջրանցքի երկարությունը կազմում է 125 մետր, որից 100 մետրի կառուցման աշխատանքներն արդեն ավարտին են հասցված:
Երկու փողոցների բնակիչների խոսքով՝ շատ կարևոր է նմն ջրանցքների առկայությունը, քանի որ անձրևոտ եղանակին փողոցներում գոյանում են մեծ ջրափոսեր:
Նախկին ջրանցքները տարիների ընթացքում ավազով են պատվել և վերջնականապես խցանվել:
Շինաշխատանքների ինժեներ Նորայր Շաշվերդյանն էլ նշեց, որ աշխատանքների իրականացմանը մեծապես խոչընդոտում են անձրևաջրերը: Ըստ նրա՝ ամեն դեպքում աշխատանքները հնարավոր է ավարտին հասցնել մի քանի օրվա ընթացքում:
Մանրամասների մասին մեզ պատմեց ինժեներ Նորայր Շաշվերդյանը.
Անահիտ Զալալյան