«Ջավախք-ԱվտոԳզա» ճանապարհաշինական ընկերությունը Նինոծմինդա քաղաքի կենտրոնում իրականացնում է ճանապարհների փոսալցման աշխատանքներ:
Ներկայումս իրականացվում են ասֆալտի լցման աշխատանքներ:
Չնայած այն հանագամանքին, որ Նինոծմինդա քաղաքում ամեն տարի գնալով շատանում են ասֆալտապատ փողոցների քանակը, դրան զուգահեռ մնացած փողոցներում նորանոր փոսեր են առաջանում, որոնք խոչընդոտում են տրանսպորտի երթևեկին:
Այս խնդրի մասին NOR ռադիոն տեղեկացրել էր դեռևս մարտ ամսին:
Այս տարվա տեղական բյուջեով նախատեսված է փոսալցնել Պուշկին, Տերյան, Սպանդարյան, Կարլ Մարքս, Հովսեփյան և մի շարք այլ փողոցնեեր:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից տեղեկացանք, որ փոսալցման աշխատանքների համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 20 000 լարի:
Մանրամասների մասին զրուցեցինք «Ջավախք-ԱվտոԳզա» ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչ Արսեն Նահատակյանի հետ.