Off-Road էքստրեմալ մրցույթ Ախալցիխեում (լուսանկարներ)

Off-Road էքստրեմալ մրցույթ Ախալցիխեում (լուսանկարներ)

Հունիսի 17-ին Ախալցիխեում ընթացավ Off-Road ամենագնացների մրցույթ, որին մասնակցում էին 35 վարորդներ, Հայաստանից ու Վրաստանից: Մրցաշարն սկսվեց առավոտյան 10:00-ին և տևեց մինչև երեկոյան 18:00-ն: Այս մասին գրում է Jnews.ge լրատվականը:


Off-Road-ի մրցույթին Ախալքալաքից մասնակցում էին երկու վարորդներ Գիորգի Զազաձեն և Արսեն Կարապետյանը: Գիորգի Զազաձեն C0 դասում գրավել է երկրորդ տեղ:
Արսեն Կարապետյանը մրցանակային տեղ չի գրավել:
«Արդեն երկու անգամ է ոչ մի տեղ չեմ գրավում, նորից մեքենաս ջարդեցի: Տպավորված եմ, ինձ համար մեծ անակնկալ էր, պարզվեց 200-ից ավելի մարդիկ, պարզապես այս սպորտաձևի սիրահարներ եկել էին մեզ երկրպագելու: Այնքան լավ էր կազմակերպված մրցույթը, մարդկանց անվտանգությունը, ամեն ինչ հաշվի էր առնված»,- Jnews-ի հետ զրույցում ասաց ամենագնացների մրցույթի մասնակից Արսեն Կարապետյանը:



Opinion, pooling and voting