CDC (Ստեղծարար զարգացման կենտրոն) կազմակերպության USAID և ZRDA կազմակերպությունների համատեղ նախագծի շրջանակներում շարունակում է անցկացնել սկսած թրենինգների երկրորդ փուլը, որոնք նպատակաուղղված են Նինոծմինդայում բիզնեսի զարգացմանը: Այս անգամ ևս թրենինգներին մասնակցում էին հյուրանոցների, հյուրատների, հոսթելների սեփականատերերը և երիտասարդները:
CDC կազմակերպության ներկայացուցիչ Լաշա Միքիաշվիլիի խոսքով, նախագծի նպատակն է թվային մարքեթինգի օգնությամբ Վրաստանի շրջաններում զարգացնել զբոսաշրջությունը:
Հաջորդ թրենինգը լինելու է “Ինչպես գտնել ֆինանսներ և կազմակերպել սեփական բիզնեսը” թեմայով:
Մանրամասների մասին տեղեկացանք Լաշա Միքիաշվիլիից.