Կարկուտի պատճառած վնասը զգալի է

Կարկուտի պատճառած վնասը զգալի է

Հունիսի 17-ի երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում և Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի, Կաթնատու, Օրլովկա և Սաթխա գյուղերում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել նշված վայրերում գտնվող կարտոֆիլի ցանքատարածություններին:

Կարկուտը բացի կարտոֆիլի ցանքատարածություններից, զգալի վնաս է հասցրել նաև հացահատաիկային մշակաբույսերին:

Խաչատուր Ալվանջյանը մեկն է այն բնակիչներից, ում կարտոֆիլի ցանքատարածությունը տուժել է կարկուտից: ՛՛Չգիտեմ ինչ անել, այս տարի 4 հեկտարից ավելի կարտոֆիլ եմ ցանել, սակայն կարկուտը լավ բերք ստանալու հույս չթողեց: Ես չունեմ ապահովագրություն, չգիտեմ պետությունն էլ կփոխհատուցի վնասը, թե ոչ՛՛,- նշեց կարտոֆիլագործ Խաչատուր Ալվանջյանը:

Արդյոք կփոխհատուցվի բնակիչներին կարկուտի կողմից պատճառված վնասը, NOR ռադիոն կտեղեկացնի իր հետագա նյութերում:

Գարուշ Արզումանյան