Հորդառատ անձրևի հետևանքները Թբիլիսիում

Հորդառատ անձրևի հետևանքները Թբիլիսիում

Երեկ երեկոյան Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել են մայրաքաղաքի մի քանի շրջանների բնակելի շենքերի առաջին հարկերը։ Ջուրը լցվել է նաև Ազատության հրապարակում գտնվող «Գալերիա Թբիլիսի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ջուրը պոմպացվել է: Տեղում աշխատել է մեկ փրկարարական ջոկատ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, հորդառատ անձրևների պատճառով ստացվել է 205 հաղորդագրություն, դրանց թվում գերակշռում են Գլդանի-Նաձալադևի և Իսանի-Սամգորի շրջանները: Այդ տարածքներում հեղեղը զգալի վնաս է հասցրել ճանապարհներին՝ լցվելով մի քանի շենքերի նկուղներ: Ուժգին քամու պատճառով էլեկտրական լարեր են վնասվել և ծառեր ընկել:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, աղետի պատճառով քաղաքացիները չեն տուժել:

www.aliq.ge