
Ազատության 7 հասցեում գտնվող հինգհարկանի շենքի դիմաց վթարվել է ջրատար խողովակը:
Հիշեցնենք, որ Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները մի քանի շաբաթ առաջ լուծեցին նշված բազմաբնակարանանոց շենքի բնակիչների խմելու ջրի անբավարարության խնդիրը՝ ավելացնելով նոր ջրագիծ:
Ջրագծի անցկացման աշխատանքներից հետո ՛՛Սաքարթվելո՛՛ բանկի դիմաց ձևավորվել է հողե բլուր, որը դժվարանցանելի է ինչպես մարդկանց, այնպես էլ ՛՛Էներգո Պրո Ջորջիա՛՛ ընկերության ծառայողական մեքենաների համար:
Անահիտ Զալալյան