Կայծակի հետևանքները Նինոծմինդայում

Կայծակի հետևանքները Նինոծմինդայում

Հունիսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում ուժեղ կայծակից շարքից դուրս են եկել Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք բնակիչների էլեկտրոտեխնիկական սարքերը:

Բնակիչները նշում են, որ մեծապես վնաս է հասցվել կենցաղային էլեկտրոտեխնիկային, համակարգիչների պրոցեսորներին, ջահերին, հեռախոսներին, իսկ ամենից շատ վնասվել են համացանցի մոդեմ սարքերը:

Հունիսի 20-ի առավոտյան Նինոծմինդա քաղաքի SILKNET ինտերնետային կապ մատակարարող ընկերության գրասենյակի մոտ էին հավաքվել բազմաթիվ բնակիչներ, ովքեր իրենց շարքից դուրս եկած սարքերը ցանկանում էին փոխարինել նորերով: Գրասնեյակի աշխատակցի խոսքով, մինչև ժամը 11:00-ն նրանց են դիմել կայծակից տուժած 20 բնակիչներ: Ընկերությունը նոր սաքերը բնակիչներին տրամադրել է անվճար:



Opinion, pooling and voting