Մեծ Արագյալ գյուղից ևս 2 ընտանիք կստանան ֆինանսական փոխհատուցում

Մեծ Արագյալ գյուղից ևս 2 ընտանիք կստանան ֆինանսական փոխհատուցում

Մեծ Արագյալ գյուղից ևս 2 ընտանիք Նինոծմինդայի քաղաքպետարանից կստանան ֆինանսական փոխհատուցում հունիսի 5-ին տեղացած տեղատարափ անձրևից ստացած վնասի դիմաց: Նախատեսված է 200 լարի տրամադրել Սոնա Սանոսյանի ընտանիքին և 1 500 լարի Վարդիթեր Աղջոյանի ընտանիքին:

Քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի կողմից անցկացված մեկ շաբաթվա ուսումնասիրական աշխատանքների արդյունքում գնահատվել են պատճառված վնասի չափերը և որոշում է կայացվել ֆինանսական փոխհատուցում տրամադրել սկզբում 4, իսկ այնուհետև ևս 2 ընտանիքների:
Նախատեսված գումարները հատկացվելու են քաղաքապետարանի պահուստային ֆոնդից շինանյութի ձեռքբերման համար:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին տեղացած հորդառատ անձրևից տուժել էին Մեծ և Փոքր Արագյալ գյուղերի 6 ընտանիքներ: Մասնավորապես հեղեղվել էր նրանց տները, անասնագոմերը, պահեստատները և տների բակերը:

6 ընտանքիներին տրամադրվելիք օգնության գումարի ընդհանուր չափը կազմում է 6200 լարի:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի հետ.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting