Թվով 25 երեխաներ կստանան վկայականներ «Անգլերենի լեզվի ուսուցման համար կրթաթոշակային հասանելիություն» ծրագրով:
Ծրագրի շրջանակներում 14-17 տարեկան երեխաներին հնարավորություն է տրվել երկու տարի ժամկետով սովորել անգլերեն, մասնակցել տարբեր միջոցառումների, էքսկուրսիաների, թեմատիկ նախաձեռնությունների և կամավորական տարբեր միջոցառումների:
Ծրագիրը, որը Վրաստանում մեկնարկել է 2010 թվականից, կշարունակվի մինչև հաջորդ տարի: Ծրագրին կմասնակցեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի ևս 25 երեխաներ: Ծրագիրը ներկայումս անցկացվում է Վրաստանի 18 շրջաններում:
Ծրագրի մասնակիցներից Աննան շնորհակալություն է հայտնում մանկավարժներին և կազմակերպիչներին երկու տարի անվճար կերպով անգլերեն սովորեցնելու համար:
Ծրագիրն իրականացվում է PH International-ի կողմից Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: