
Վրաստանի կառավարությունը նախատեսում է 2019-2020 թվականներին ավելացնել թոշակը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն՝ խորհրդարանի արտահերթ նիստին խոսքով ելույթ ունենալիս:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, Վրաստանի կառավարությունը կշարունակի նպատակային սոցիալական ծրագրերը խոցելի խմբերի նյութական իրավիճակը թեթևացնելու համար:
«Կընդլայնվեն սահմանափակ ունակություններով անձանց, տարեցների և անապահով երեխաների ֆիզիկական և սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները: Այդ թվում, 2019-2020 թվականներին նախատեսված է թոշակների ավելացում 20-ական լարիով, որի համար բյուջեում հաշվի է առնված մոտ 400 միլիոն լարի»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: