Գորելովկա գյուղի մանկապարտեզի դիմաց մեծ փոս է փորվել, որը այսուհետև ծառայելու է որպես կոյուղի:
Կոյուղու համար նախատեսված փոսի փորման համար Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ-տենդեր, որի գումարը կազմում է 5932 լարի: Մրցույթը շահել է Վարդ Մկոյանին պատկանող ընկերությունը 5634.5 լարիի դիմաց: «Ըստ նախանշված ժամկետի աշխատանքները պետք է ավարտենք մինչև հուլիսի 1-ը: Հին փոսը գտնվում է հարևանությամբ, որտեղ լցված են աղբի թափոններ: Իսկ նոր փոսը պետք է բետոնապատվի»,- մեզ հետ զրույցում նշեց Վարդ Մկոյանը:
Նախկին փոսը, որը փորված էր 2 տարվա համար, մանկապարտեզի կոյուղջրերի լցման համար ծառայել է ընդամենը 7 ամիս: Կոյուղու խնդիրը հրատապ է ոչ միայն Գորելովկա գյուղի մանկապարտեզի, այլ նաև մունիցիպալիտետի մյուս գյուղերի մանկապարտեզներիի համար, քանի գյուղերում չկա կառուցապատվախ կենտրոնական կոյուղու համակարգ:
Գարուշ Արզումանյան