
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Նինոծմինդայի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնը հավաքել է տեղեկատվություն վերջին տաս օրերին Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր հատվածներում կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններին հասցված կարկուտի վնասի չափի մասին:
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Նինոծմինդայի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի խոսքով, վնասի չափը ավելի ռեալ գնահատելու և ավելի խորը ուսումնասիրության համար պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով:
Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցմանը, Վրաստանում գործում է ապահովագրման ինստիտուտ, որի միջոցով նմանատիպ դեպքերում ֆերմերները կարող են փոխահատուցում ստանալ վնասված բերքի դիմաց:
Մանրամասների մասին զրուցեցինք Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Նինոծմինդայի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի հետ.
Գարուշ Արզումանյան