Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այսօր՝ փետրվարի 14-ին, Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հաղորդում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Վրաստանի կառավարության պատվիրակության կազմում բացի Իվանիշվիլիից, ընդգրկված են նաեւ Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Կախա Քալաձեն եւ այլք։
Իվանիշվիլիի եւ Գյուլի հանդիպման հիմնական թեկան եղել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացումը։ Զրույցն առնչվել է բազմակողմ համագործակցության առաջնահերթություններին։ Հանդիպումն անցել է ջերմ եւ բարեկամական մթնոլորտում՚,-նշել է մամուլի ծառայությունը։
Թուրքիա կատարած այցելության շրջանակում, Վրաստանի վարչապետն արդեն հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ, ինչպես նաեւ ծաղկեպսակ դրել Քեմալ Աթաթուրքի գերեզմանին։NEWS.am



Opinion, pooling and voting