Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Վրաստանում առաջին անգամ կկազմակերպվի աջիկայի փառատոն: Օգոստոսի 30-31-ին Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդի քաղաքում կներկայացվեն վրացական աջիկայի տարբեր տեսակներ, հայտնում են կազմակերպիչները:

«Աջիկայի փառատոնն այսուհետ ավանդույթ կդառնա և կցուցադրվի վրացական այլ ուտեստների կողքին: Փառատոնի ժամանակ կընտրվի վրացական լավագույն ուտեստը, որը Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կներկայացվի Բեռլինի «Street-Food» փառատոնում»,-նշված է հայտարարությունում:

Աջիկան պղպեղից պատրաստված բուրումնավետ և հիմնականում կծու սոուս է։ Աջիկայի բաղադրության մեջ է մտնում նաև աղ, սխտոր, ընկույզ և խմելի սունելի (վրացական համեմունքի տեսակ): Այն հիմնականում լինում է կարմիր գույնի, սակայն մեծ տարածում ունի նաև կանաչ պղպեղից պատրաստած կանաչ աջիկան։

Աջիկա բառն ունի աբխազական ծագում և նշանակում է աղ։

www.aliq.ge