Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի Քութաիսյան փողոցն ու նրբանցքը դարձել են անանցանելի գոյացած ցեխի և ջրափոսերի պատճառով:
Ավելի վատ վիճակում է գտնվում Քութաիսյան նրբացքը, քանի որ փողոցի մակարդակն ավելի բարձր է, քան տներինը, և ջուրը հոսում լցվում է բնակիչների տների բակերը:
Բնակիչ Սեդա Արզումանյանը պատմում է, որ ինքը նշված փողոցում ապրում է արդեն 40 տարի և մինչ օրս բարեկարգման ոչ մի աշխատանք չի տարվել և գնալով տարեց տարի փողոցի վիճակը ավելի անմխիթար է դառնում:
Հիշեցնենք, որ Քութաիսյան փողոցը ասֆալտապատման ծրագրով նախատեսված է ասֆալտապատել 2021թ.:
Մանրամասները լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան