Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 1-ին

Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 1-ին

Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 1-ին։

Ինչպես տեղեկացնում է rbc.ru-ն, այդ մասին Թբիլիսում լրագրողներին ասել է Զուրաբ Աբաշիձեն։ Նա նշել է, որ հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ, սակայն հավանաբար այն կկայանա եվրոպական որևէ քաղաքում: Դժվար թե այն այս անգամ կայանա Ժնևում, որտեղ 2012թ.-ի դեկտեմբերին տեղի էր ունեցել առաջին հանդիպումը։
Հիշեցնենք, որ 2008թ.-ին օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի՝ իշխանության գալուց ի վեր Զուրաբ Աբաշիձեն նշանակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հատուկ ներկայացուցիչ է նշանակել Գրիգորի Կարասինին։
Առաջին հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին այն ոլորտները, որոնցում կողմերը կկարողանան համագործակցել՝ առևտուր, տրանսպորտ, մշակույթ և հումանիտար ոլորտ։Թերթ.am



Opinion, pooling and voting