
Մայիսի 1-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի ծովերում և գետերում ընդհանուր առմամբ 21 մարդ է խեղդվել: Տվյալները հրապարակել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Գերատեսչության մամլո ծառայության տեղեկատվությամբ, նույն ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները կարողացել են փրկել 36 մարդու կյանք։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել և հետևել փրկարարների խորհուրդներին: