2018թ. տեղական բյուջեով Նինոծմինդա քաղաքի նոր մանկապարտեզի վերանորոգման համար նախատեսված է 100 հազար լարի:
Վերանորոգման աշխատանքների մրցույթ-տենդերը շահել է անհատ ձեռներեց Արման Պողոսյանը 66 666 լարիի դիմաց:
Վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Նախատեսված է վերանորոգել շենքի առաջին հարկը, ցանկապատել շենքը և ավարտին հասցնել նախկինում անավարտ թողած աշխատանքները:
Նախագծով նախատեսված է այս տարվա հոկտեմբեր ամսին շենքը շահագործման հանձնել:
Նշենք, որ արդեն 2 տարի է նոր մանկապարտեզի համար նախատեսված նախկին տպագրատան շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Բորիս Ղարսլյան