Հունիսի 28-ին Նինոծմինդա քաղաքի PITA երիտասարդական կենտրոնում Սամցխե-Ջավախքում գտնվո ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները անցկացրին հանդիպում:
Հանդիպմանը ներկա գտնվող ակտիվիստներն ու երիտասարդները ծանոթացան ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի և Ասոցացման պայմանագրի առավելությունններին:
«Մեր այսօրվա հանդիպման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել Վրաստանի և ԵՄ-ի միջև առկա փոխհարաբերություններին, թե ինչ տեմպով են դրանք զարգանում: Ես փորձեցի պատասխանել ներկաների կողմից հնչեցրած հարցերին»,–նշեց տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին:
Հանդիպմանը խոսք գնաց նաև այն մասին, թե ինչ ծրագրեր է ԵՄ-ը իրականացնում Վրաստանում:
Բացի հանդիպումից, Նինոծմինդա քաղաքում իրականացվեց նաև ակցիա, որի շրջանակներում բնակիչներին բաժանվեցին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասին պատմող թռուցիկներ:
Մանրամասների մասին մեզ պատմեց Սամցխե-Ջավախքի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին.
Գարուշ Արզումանյան