
Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի Գագարինի փողոցը հորդառատ անձրևներից հետո դառնում է անանցանելի հետիոտնի և մեքենաների համար: Իսկ չոր եղանակին խնդիրներ են ստեղծում փողոցում առկա մեծ փոսերն ու խորդուբորդ հատվածները:
Ինչպես նշում են փողոցի բնակիչները, փողոցի վիճակը ավելի անմխիթար դարձավ կոյուղագծերի անցկացումից հետո:
“Մենք էլ ենք այս քաղաքի բնակիչները, մենք էլ ցանկանում բարեկարգ փողոց ունենալ և նորմալ պայմաններում ապրել:
Այս փողոցը նախատեսվում է ասֆալտապատել միայն 2021թ.: