Լենինականյան փողոցը ևս կասֆալտապատվի

Լենինականյան փողոցը ևս կասֆալտապատվի

“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը այս օրերին Լենինականյան փողոցում իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ:

Ներկայումս ընթանում են ճանապարհի մաքրման և հողի հարթեցման աշխատանքներ:

Այս ճանապարհի ասֆալտապատումը ևս իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ ասֆալտապատման համար նախատեսված է 210 526 լարի գումար:

Հիշեցնենք, որ այս փողոցը տանում է դեպի Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտ: Այս փողոցը նախկինում շատ անմխիթար վիճակում էր: Փողոցում հորդառատ անձրևներից հետո մշտապես ցեխ և ջրափոսեր էին գոյանում, որը մեծապես խանգարում էր հետիոտնի և տրանսպարոտի անցուդարձին: