Մեկնարկում է ֆերմաների և ֆերմերների գրանցման նախագիծ

Մեկնարկում է ֆերմաների և ֆերմերների գրանցման նախագիծ

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ, գյուղատնտեսության նախագծերի կառավարման ծառայությունը Վրաստանի ամբողջ տարածքում մեկնարկում է ֆերմաների և ֆերմերների գրանցման նախագիծ:

Նախագծի շրջանակներում ծրագրված է Վրաստանի մասշտաբով գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց գրանցում, ինչը կստեղծի տեղեկատվական բազա և տարբեր մասշտաբային նախագծերի իրականացման համար թիրախային խմբերին ճիշտ ընտրելու հնարավորութուն կտա:

Նախագծի բյուջեն կազմում է 1 300 000 լարի (մոտ 530 հազար դոլար) և դրա առաջին փուլը կավարտվի 2018թ․ վերջին:

Նախագիծը «Եվրոպայի հարևանության ծրագիր գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) համաձայնագրով ենթադրվող պարտականություններից մեկն է:

www.aliq.ge



Opinion, pooling and voting