Ամռան սեզոնի հետ կապված, Վրաստանում գրանցվում է օդի բարձր ջերմաստիճան: Շոգ եղանակների պատճառով ակտիվանում են տարբեր հիվանդություններ, որի պատճառով խորհուրդ է տրվում հաշվի առնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականները:
10 խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնել օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ.
-Խիստ պահպանել հիգիենայի կանոնները, հատկապես հաճախ լվանալ ձեռքերը
-Սննդամթերը պահել սառնարանում և ընդունել, առողջ, նոր մթերք
-Չի թույլատրվում երկար ժամանակ մնալ արևի տակ, օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում պետք է փորձեք լինել փակ շենքում, հով վայրում
-Ցանկալի է, որ օդի ջերմաստիճանը չգերազանցի 22-28 աստիճանը
-Օրվա ընթացքում պետք է ընդունել մեծ քանակությամբ հեղուկ
-Պետք է խուսափել բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելուց: Ընդունելու դեպքում համոզվել, որ այդ սնունդը պատրաստված է համապատասխան չափանիշների պաշտպանությամբ
-Գիշերը բացեք պատուհանները և թողեք բաց մինչև առավոտ, մինչև դրսում հով լինի:
-Ընդունեք գոլ ցնցուղ կամ օգտագործեք սառցե փաթեթներ, թաց անձեռոցիկ կամ այլն: Դրսում լինելու ժամանակ կրեք բաց գույնի հագուստ, մեծ գլխարկ կամ անձրևանոց և արևից պաշտպանոշ ակնոց
-Եթե զգաք գլխապտույտ, թուլություն, անհանգստություն, ծարավ կամ գլխացավ, իսկույն տեղափոխվեք հով վայր և չափեք ձեր մարմնի ջերմաստիճանը: Ընդունեք ջուր և մրգային հյութեր
-Ծովում լինելու դեպքում, արևի տակ գտնվել մինչև ժամը 11-ը և երեկոյան ժամը 5-ից հետո: