Մեծ Խանչալի գյուղում անցկացվեց թվով երկրորդ ֆուտբոլային հուշամրցաշարը՝ նվիրված Սուսլան Ավագյանի հիշատակին:
Հուշամրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 9 թիմեր, որոնցից հաղթող դարձավ Ժդանովական գյուղի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մեծ Խանչալիի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ջիգրաշեն գյուղի թիմը:
Հուշամրցաշարը կազմակերպել էին Սուսլան Ավագյանի եղբայրը՝ Ռուսլան Ավագյանը, ընկերները, հարազատները, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի, սպորտի, կրթության և հուշարձանների պահպանության հարցերով ծառայությունը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը ստացան մեդալներ, գավաթներ և դիպլոմներ:
Ծնունդով Մեծ Խանչալի գյուղից Սուսլան Ավագյանը ժամանակին եղել է Նինոծմինդայի շրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Մանրամասների մասին զրուցեցինք մրցաշարի կազմակերպիչ Աշոտ Իրիցյանի հետ.
Գարուշ Արզումանյան