Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում խոշոր եղջերավոր արու անասունների մեջ տարածված է Эмфизематозный карбункул (эмкар) կոչվող հիվանդությունը:
Բնակիչների խոսքով արդեն 17 արու անասուն է սատկել: Նրանցից մեկն էլ նշեց, որ աշնանը, յուրաքանչյուրի համար վճարելով 750 լարի գումար, գնել է երեք արու հորթ, դրանք գնում էին արածելու և այժմ բոլոր երեքն էլ սատկել են: Մեկ ուրիշ բնակիչ էլ նշեց, որ պատվաստում կատարել է, սակայն 15 օր հետո անասունը սատկել է:
Անասնաբույժի խոսքով, այս վիրուսի դեմ կարելի է պայքարել տարեկան 2 անգամ պլանային պատվաստում իրականացնելու միջոցով: Նա նշեց, որ այս հիվանդության դեմ վաճառվում է պատվաստանյութ, և յուրաքանչյուր բնակիչ ինքնուրույն պետք է պատվաստումը իրականացնի: Այն բնակիչները, ովքեր ըստ սահմանված նորմայի իրկանացրել են պատվաստում, նրանց անասունները պաշտպանված են վարակվելուց և ճիշտ հակառակը՝ ովքեր անասուններին պատվաստել են վիրուսով վարակվելուց հետո, պատվաստանյութը օգուտ չի տվել, և անասունները սատկել են: Այս վարակիչ հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-2 օր, երբեմն էլ՝ 5 օր: Հաշվի առնելով, որ այս հիվանդությունը ունի սուր ընթացք, բուժումիրականացնելը վարակվելուց հետո կարելի է համարել ուշացած և անարդյունավետ:
Պարենամթերքի անվտանգության գործակալության տարածաշրջանային կառավարման ղեկավար Լիա Բեքաուրիի խոսքով իրենց գործակալությունը ՛՛Կենդանիների առողջության պահպանման՛՛ ծրագրի շրջանակներում այս վիրուսի դեմ հանընդհանուր պատվաստում չի իրականացնում: Ըստ նրա՝ բնակիչները անձամբ պետք է իրականացնեն պատվաստում այս հիվանդության դեմ: Լիա Բեքաուրին նաև նշեց, որ գործակալության աշխատակիցները հաստատել են այս վտանգավոր վիրուսի առկայությունը Դիլիֆ գյուղի անասունների մոտ:
Նշենք նաև, որ վերջերս էլ Ղաուրմա գյուղի կովերի մոտ տարածված էր ՛՛Նոդուլյար դերմատիտ՛՛ կոչվող հիվանդությունը:
Պարենամթերքի անվտանգության գործակալության տարածաշրջանային կառավարման ղեկավար Լիա Բեքաուրիի խոսքով, հիվանդության առկայությունը հաստատելուց հետո անմիջապես Ղաուրմա գյուղի անասունները պատվաստվել են նոդուլյար դերմատիտի դեմ: Նրա խոսքով, այդ պատվաստանյութը մտնում է պետական ծրագրի մեջ, և պատվաստումը իրականացվում է անվճար: Լիա Բեքաուրին նշեց և կոչ արեց բոլոր այն բնակիչներին, ովքեր կնկատեն, որ իրենց անասունների մաշկին առկա է թմբիկանման ուռուցք, արցունքահոսք, ջերմություն, ապա դիմեն իրենց գործակալությանը:
Բորիս Ղարսլյան