Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հարցաքննության է ներկայացել մայրաքաղաքի Հին թաղամասի ոստիկանություն։ Նա այդ որոշումը կայացրել էր այն բանից հետո, երբ դատարանը մերժման դեպքում քաղաքապետին բռնի հարցաքննության բերման ենթարկելու որոշում էր ընդունել։
Ուգուլավան կհարցաքննվի որպես փետրվարի 8-ի դեպքերի ականատես, երբ Ազգային գրադարանի մոտ Միասնական ազգային շարժման կողմնակիցները, այդ թվում՝ Ուգուլավան, բռնության էին ենթարկվել։
«Ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ համագործակցել քննության հետ, բայց պահանջում եմ հարցաքննել նաեւ ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին, որը նախքան քննություն անցկացնելը ընդդիմությանն էր մեղադրել բախումներ հրահրելու համար», – ասել է քաղաքապետը ոստիկանության շենք մտնելուց առաջ, գրում է «Գռուզիա օնլայնը»։NEWS.am