Վրաստանում ջրի պահանջարկը մեծացել է

Վրաստանում ջրի պահանջարկը մեծացել է

2017 թվականին Վրաստանում ջրամատակարարումն ապահովել է 21 ընկերություն՝ տարվա ընթացքում բնակչությանը մատակարարելով 223.4 մլն խորանարդ մետր ջուր։ Այս ցուցանիշը 7.4 տոկոսով ավելի է 2016-ի տվյալներից, տեղեկացնում է վիճակագրության ազգային գործակալությունը։

2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ջրամատակարարումից օգտվել է 2,48 մլն մարդ (բնակչության 66.4 %-ը), ինչը 2016-ի ցուցանիշից 8,1 տոկոսով ավելի է:

Վիճակագրության ազգային գործակալության տվյալներով, բացի այդ 2017 թվականին ջրամատակարարման և կոյուղատար համակարգի ցանցի օգտատերերի թիվն ավելացել է 4,9 տոկոսով (1,81 մլն մարդ):

www.aliq.ge