
Ախալքալաքում նախնական զինվորական պատրաստության կենտրոն է կառուցվում: Տեղում շինարարական աշխատանքներին ծանոթացել է երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ այս պահին արդեն ավարտված են մի քանի շինությունների աշխատանքները, այդ թվում են զորանոցը, շտաբի շենքը և ճաշարանը: Կառուցվում են նաև դասասենյակներ: Նախարարության տարածած հայտարարության համաձայն, կառուցված շենքերն ամբողջովին համապատասխանում են անհրաժեշտ ստանդարտներին:
Ախալքալաքի նախնական զինվորական պատրաստության կենտրոնի շինարարական աշխատանքներին Իզորիայի հետ ծանոթացել են Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան, նրա տեղակալ Նիկոլոզ Ջանջղավան և պաշտպանության փոխնախարար Գիորգի Բութխուզին: