Հայաստանում այսօր կանցկացվեն վեցերորդ նախագահական ընտրությունները: Հանրապետության ողջ տարածքում կբացվի 1988 ընտրատեղամաս: Քաղաքացիները կարող են քվեարկել ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: Ընտրացուցակներում ընտրողների թիվը մոտ 2,5 մլն է:
Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, քվերակությանը պետք է մասնակցեն ընտրողների կեսից ավելին: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է ստանան քվեների 50%-ը + 1 ձայն: Հակառակ դեպքում երկու շաբաթ անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:NEWS.am