
Նինոծմինդա քաղաքի Գոգոլ փողոցում արդեն մի քանի օր է խցանված է կոյուղագիծը, և կոյուղաջրերը հոսում են փողոց:
Խնդրի առնչությամբ Գոգոլ փողոցի բնակիչները դիմել են NOR ռադիոկայանին խնդրի լուսաբանման համար: Բնակիչները նշեցին, որ փողոցում անասելի գարշահոտ է, և ջրափոսեր են է գոյացել:
Շատ հաճախ խցանումների պատճառը հենց բնակիչների անբարեխիղճ վերբերմունքն է:
Համաձայն օրենսդրական բարեփոխումների՝ դեպի կոյուղի թափոնների նետման համար նախատեսվում է տուգանք:
Օրենքով սահմանված է, որ թափոնների նետման համար ֆիզիկական անձանց հասնում է 400 լարի, իսկ իրավաբանական անձանց` 1000 լարի տուգանք: Իսկ օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում ֆիզիկական անձանց հասնում է 800 լարի, իսկ իրավաբանական անձանց` 2000 լարի տուգանք:
Հիշեցնենք նաև, որ այս տարի Գոգոլ փողոցը ասֆալտապատվելու է, և աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Անահիտ Զալալյան