
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի սաները հունիսի 25-ից 30-ը Քոբուլեթի և Ուռեկի քաղաքներում անցկացվեց «Արևոտ Վրաստան-2018» փառատոնին:
Փառատոնին Նինոծմինդայից մասնավորապես մասնակցում էին երգիչներ Վանիկ Մոսոյանը, Ռազմիկ Ղարսլյանը, Ռոզա Ղարսլյանը և Գայանե Ղարսլյանը, ովքեր հանդես եկան ժողովրդական կատարումներով՝ խորեոգրաֆ Լուսինե Ղարսլյանի գլխավորությամբ:
Խորեոգրաֆ Լուսինե Ղարսլյանի խոսքով՝ հանդիսատեսը շատ ջերմորեն է ընդունել նինոծմինդացի մասնակիցներին: Հաջող հանդես գալու համար մասնակիցները պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով: Մասնակիցների ճանապարհային և մնացած ծախսերը հոգացել են մասնակիցների ծնողները: