Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքսի փողոցում գտնվող բաց ջրհորի խնդիրը լուծվեց:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին նշված փողոցի բնակիչները NOR ռադիոյի խմբագրություն էին ուղարկել լուսանկարներ, որտեղից երևում էր, թե ինչպես է հորթը հայտնվել բաց ջրհորում: Այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվեց NOR ռադիոյի անդրադարձը բաց ջրհորի խնդրին, Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները փակել են բաց ջրհորը:
Մանրամասները դիտեք լուսանկարներում.
Գարուշ Արզումանյան