Հուլիսի 5-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում ՛՛Բազմազան Վրաստան՛՛ ծրագրի շրջանակներում անցկացվեց մշակութային միջոցառում:
՛՛Բազմազան Վրաստան՛՛ ծրագիրը իրականացվում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության և Գեորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանի նախաձեռնությամբ:
Այս ծրագիրը առաջին անգամ չէ որ իրականացվում է և նպատակ ունի աջակցել Վրաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային ինտեգրման գործընթացին: Նինոծմինդայում այն անցկացվում է չորրորդ անգամ:
Այս ծրագրի շրջանակներում Վրաստանի այն շրջաններում, որտեղ կոմպակտ կերպով ապրում են ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են Սամցխե-Ջավախքն ու Քվեմո Քարթլին, անցկացվում են տարաբնույթ մշակութային միջոցառումներ:
Մշակութային միջոցառումը բաղկացած էր մի քանի մասերից. այն մեկնարկեց ձեռագորձ աշխատանքների և նկարների ցուցահանդեսով, որոնց հեղինակը հենց նինոծմինդացի արվեստագետներն էին: Ծրագրի երկրորդ մասում գրողները և արվեստագետները զրուցեցին մշակութային երկխոսության կարևորության մասին:
Ներկայացվեց Վրաստանի և Հայաստանի վերջին 100-ամյակի պատմությունը, ցուցադրվեց Նոդար Դումբաձեի ստեղծագործության հիման վրա նկարահանված կարճամետրաժ ՛՛Թռչող օձը՛՛ ֆիլմը:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցավ նաև համերգ Նինոծմինդայի և Ախալքալաքի մւնիցիպալիտետների պատանի երաժիշտների և ՛՛Հայարտուն՛՛կրթամշակութային կենտրոնի սաների մասնակցությամբ: Դահլիճում էին Նինոծմինդայի ղեկավարությունը, Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը և Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի Սամցխե-Ջվախքի ներկայացուցիչ Սալոմե Կուջանիշվիլին:
Միջոցառման ավարտին մունիցիպալիտետի ակտիվ դպրոցներին նվիրաբերվեցին Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության կողմից հրատարակված հայալեզու գրքերը:
Մանրմասների մասին զրուցեցինք Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիգալաշվիլիի հետ.
Անահիտ Զալալյան