Վրաստանի կառավարության նոր կազմը կհաստատվի հուլիսի 15-ին

Վրաստանի կառավարության նոր կազմը կհաստատվի հուլիսի 15-ին

Հուլիսի 15-ին Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմը հաստատելու նպատակով արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:

Մինչ այդ՝ հուլիսի 13-ին, խորհրդարանի Թբիլիսիի մասնաշենքում կանցկացկացվեն հանձնաժողովների լսումներ, իսկ հուլիսի 15-ին օրենսդիրները Քութայիսիում արտահերթ նիստում կքվեարկեն:

Կառավարության նոր կազմը հաստատելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն:

Նշվում է, որ նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած նախարարական կաբինետում նոր դեմքեր են լինելու։ Ըստ տարածված տեղեկատվության, կառավարության նոր կազմում ֆինանսների, էկոնոմիկայի և կրթության, մշակույթի և սպորտի նախարարների պաշտոններում նոր անուններ են հայտնվելու:

www.aliq.ge