Վաղը՝ հուլիսի 8-ին Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ:
Միաժամանակ տոնի արմատները գնում են մինչև հեթանոսական ժամանակներ: Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:
Եկեղեցին ազգային այս տոնի ջրցողման սովորությանը տալիս է այլ բացատրություն: Այն կապված է Նոյի ջրհեղեղի հիշատակման հետ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ևս տոնը ուղեկցվում է ջրոցի խաղալով: