
Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհների վերանորոգման համար տեղական բյուջեից նախատեսված է 40 000 լարի:
Այդ գումարը մրցույթ-տենդերի անցկացման ժամանակ նվազել է՝ հասնելով 36 440 լարի: Ճանապարհների վերանորոգման աշխատանքները իրականացնում է ՛՛Դորոժնիկ՛՛ ճանապարհաշինական ընկերությունը:
Ներկայումս անցկացվում են Մամզարա, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա և Դիլիֆ գյուղեր տանող ճանապարհների հողի հավասարեցման և խճապատման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ NOR ռադիոն բազմիցս անդրադարձել է մունիցիպալիտետի տարբեր գյուղերի ճանապարհների անմխիթար վիճակին:
2019թ. ճանապարհների ասֆալտապատման ծրագրով նախատեսվում է Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհների ասֆալտապատում: