
Արդեն շոգ ամառ է: Դա նշանակում է, որ երեխաները անհամբերությամբ են սպասում ամառային ամենագեղեցիկ տոներից մեկին, Վարդավառին: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, եւ նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո `հունիսի 28 -ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն, որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ: Այս տարի այն նշվեց հուլիսի 28-ին: